«Ալաշկերտում» նոր նշանակումներ. Բալիբերդինը՝ գլխավոր տնօրեն, Մկրտչյանը՝ փոխնախագահ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային «Ալաշկերտ» ակումբը հայտնել է ղեկավար կազմում երկու կարևոր նշանակումների մասին։ Ակումբի գլխավոր տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Բալիբերդինը, իսկ փոխնախագահի պաշտոնը ստանձնել է Տիգրան Մկրտչյանը։
Ալեքսեյ Բալիբերդինը ֆուտբոլային ոլորտում ունի ավելի քան տասնամյա փորձ։ Նա համագործակցել է ակումբների, ակադեմիաների և միջազգային խորհրդատվական նախագծերի հետ՝ Եվրոպայում և Ռուսաստանում։ «Ալաշկերտում» նա կպատասխանի ակումբի ռազմավարական զարգացման և կայուն աճի համար՝ օգտագործելով իր մասնագիտական փորձը և կապերը համաշխարհային ֆուտբոլում։
Բալիբերդինի վերջին աշխատավայրն էր բուլղարական «Բոտև» ակումբը։
Տիգրան Մկրտչյանը հայտնի ֆուտբոլային գործակալ և սկաուտ է, աշխատել է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և հատկապես՝ Աֆրիկայում։ Նա նաև Ռուսաստանի «Vista» ֆուտբոլաուսումնական նախագծի հիմնադիրն է, որի շնորհիվ հայտնաբերվել և զարգացել են տասնյակ երիտասարդ տաղանդներ։ Նրա նշանակումը խոսում է ակումբի՝ սկաուտային համակարգն ու երիտասարդական աշխատանքը խորացնելու ցանկության մասին։
Նախկինում Տիգրան Մկրտչյանը աշխատել է հայկական «Վան» ակումբում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ ռուս գործարար Անտոն Զինգարևիչը դարձել է «Ալաշկերտի» համասեփականատերը։ Նա իր ղեկավար թիմը տեղափոխել է «Վան»-ից՝ որի մասնակիցն էր, նոր կառուցվածքի մեջ։ Զինգարևիչը հայտնի է նաև իր գործունեությամբ բուլղարական «Բոտևում», որից դուրս է եկել։ Այժմ «Ալաշկերտը» պատկանում է նրան և ակումբի հիմնադիր Բագրատ Նավոյանին՝ հավասար բաժնեմասերով։
Բացի այդ, ակումբը փոխել է իր գունային սխեման՝ սև-սպիտակի՝ սև-դեղինի փոխարեն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0