Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը գլխավորեց Barracas Central-ը Արգենտինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյան-ը օգնեց Բարրակաս Սենտրալ-ին դուրս գալ Արգենտինայի գավաթ 2026-ի 1/16 եզրափակիչ։
29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 1/32 եզրափակիչի հանդիպման 64-րդ րոպեին՝ Տեմպերլեյ թիմի դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2, իսկ հաջորդ փուլ անցնողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցների միջոցով։
Բրիասկո-Բալեկյանը վստահորեն իրացրեց իր հարվածը, իսկ «Բարրակաս Սենտրալ»-ը հաղթեց հետխաղյա սերիայում՝ 4:3։
1/16 եզրափակչում հայ ֆուտբոլիստի թիմը կմրցի Ուրական — Օլիմպո զույգի հաղթողի հետ։
Նշենք նաև, որ Արգենտինայի գավաթի 2026 թվականի խաղարկությանը մասնակցում է նաև հայկական համայնքի թիմը՝ Դեպորտիվո Արմենիո։ 1/32 եզրափակչում այն կմրցի հեղինակավոր Վելես Սարսֆիլդ թիմի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0