SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նոյել Միքայելյանը կպայքարի Բադու Ջեքի դեմ՝ WBC աշխարհի առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար


Նոյել Միքայելյանը կպայքարի Բադու Ջեքի դեմ՝ WBC աշխարհի առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար
Բռնցքամարտ 💬 Comment

Հայ բռնցքամարտիկ Նոյել Միքայելյանը (27-2) ստացել է տիտղոսային մենամարտ շվեդ Բադու Ջեքի (28-3-3) դեմ՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար առաջին ծանր քաշային կարգում։ Մենամարտը տեղի կունենա մայիսի 3-ին Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ քաղաքում՝ մասշտաբային բռնցքամարտի երեկոյի շրջանակում, որի գլխավոր մենամարտը կլինի Սաուլ Ալվարեսի և Ուիլիամ Սքալի դիմակայությունը։

34-ամյա Միքայելյանի համար այս մենամարտը հնարավորություն է՝ վերադարձնելու այն տիտղոսը, որը նա արդեն ունեցել է։ Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին նա նվաճեց WBC աշխարհի գոտին՝ տպավորիչ նոկաուտով հաղթելով Իլունգա Մակաբուին։ Այդ ժամանակ տիտղոսը դարձել էր թափուր՝ Բադու Ջեքի հրաժարվելուց հետո։ Սակայն պարտադիր պաշտպանության բացակայության պատճառով գոտին հետ էր վերցվել Միքայելյանից։

Հիմա տիտղոսի ճակատագիրը կրկին որոշվելու է նրանց միջև, ովքեր նախկինում այն ունեցել են։ Դիմակայությունը խոստանում է թեժ լինել, իսկ Նոյելի համար սա հնարավորություն է՝ վերադարձնելու իր գոտին և ևս մեկ անգամ ապացուցելու, որ ինքը լավագույնն է այս դիվիզիոնում։

Noel Mikaelian


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։