Նոել Միքայելյանն ու Ջեյ Օպետայան հայացքների մենամարտ անցկացրին Zuffa Boxing-ի դեբյուտային մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
WBC-ի տարբերակով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը (28-3) և IBF գոտու տեր Ջեյ Օպետայան (29-0) Լաս Վեգասում անցկացրին հայացքների մենամարտ՝ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթի կողմից կազմակերպված նոր պրոմոուշնի՝ Zuffa Boxing 1-ի շրջանակում։
Սպասվում է, որ մոտ ապագայում երկու չեմպիոնները կհանդիպեն գոտիների միավորիչ մենամարտում։ Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկ Միքայելյանն իր WBC տիտղոսը նվաճել է 2025թ․ դեկտեմբերին՝ ռևանշում հաղթելով Բադու Ջեքին։ Հաղթանակից հետո նա անմիջապես ցանկություն հայտնեց անցկացնել միավորիչ մենամարտ, և առաջինը նրան պատասխանեց IBF-ի անպարտելի չեմպիոն, The Ring վարկանշի առաջատար՝ ավստրալացի Ջեյ Օպետայան։
Բռնցքամարտի պատմության նոր փուլ՝ Zuffa Boxing
Պատմական իրադարձությունը տեղի ունեցավ հունվարի 23-ից 24-ի գիշերը՝ UFC META APEX մարզադահլիճում, Լաս Վեգասում։ Zuffa Boxing 1 մրցաշարը դարձավ TKO Group Holdings-ի՝ UFC-ի մայր կազմակերպության, նոր փակ բռնցքամարտային լիգայի դեբյուտը։ Այս նախագիծը, որն պաշտոնապես ներկայացվեց Դեյնա Ուայթի կողմից 2025թ․ ամռանը, նպատակ ունի արմատապես փոխել պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհը։ Հիմնական գաղափարն է՝ կիրառել UFC-ի հաջող մոդելը՝ էքսկլյուզիվ պայմանագրեր, խիստ կառուցվածք և առավելագույն դիտարժանություն։
Երեկոյի գլխավոր մենամարտում Կալլում Ուոլշը (16-0) վստահ հաղթանակ տարավ Կառլոս Օկամպոյի (38-4) նկատմամբ՝ վերահաստատելով իր կարգավիճակը որպես նոր լիգայի ամենահեռանկարային մարտիկներից մեկը։
Միքայելյանի և Օպետայայի հայացքների մենամարտը դարձավ երեկոյի կենտրոնական իրադարձությունը՝ մեծացնելով սպասումները հնարավոր սուպերմենամարտի շուրջ, որը կարող է դառնալ առաջին միավորիչ մենամարտը Zuffa Boxing-ի պատմության մեջ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0