«Նոան» վերադառնում է Աբովյանի մարզադաշտ
Ֆուտբոլային ակումբ «Նոան» կրկին կանցկացնի տնային խաղերը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում: Ակումբը այդ մասին հայտնել է իր սոցիալական ցանցերի էջերում:
Այս մրցաշրջանի սկզբին «Նոան» արդեն խաղացել է Աբովյանի մարզադաշտում, սակայն հետագայում տնային խաղերը անցկացրել է Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և «Յունիոր Սպորտ» մարզադաշտում:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0