SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոա»-ն ուժեղացրել է պաշտպանությունը. Ներմին Զոլոտիչը՝ թիմի նոր խաղացող


«Նոա»-ն ուժեղացրել է պաշտպանությունը. Ներմին Զոլոտիչը՝ թիմի նոր խաղացող
Ֆուտբոլ 💬 Comment

Հայկական «Նոա» ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղացողին՝ 31-ամյա կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչին։ Փորձառու բոսնիացի ֆուտբոլիստը համալրել է թիմի կազմը՝ տեղափոխվելով պորտուգալական «Կասա Պիա»-ից, որտեղ անցկացրել է 4.5 մրցաշրջան։

Զոլոտիչը Բելգիայի չեմպիոն է, Բոսնիա և Հերցեգովինայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև երկրի գավաթի կրկնակի հաղթող։ Նրա հաշվին 67 հանդիպում Պորտուգալիայի Բարձրագույն լիգայում, ինչպես նաև նորամուտը Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում՝ 2023 թվականի նոյեմբերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմից հեռացել էր բրազիլացի պաշտպան Պաբլոն, ում տեղը հենց կզբաղեցնի Զոլոտիչը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։