«Նոա»-ն Երևանում կանցկացնի երկրպագուների հանդիպում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ձմեռային ուսումնամարզական հավաքներն ԱՄԷ-ում ավարտելուց հետո «Նոա» ֆուտբոլային ակումբը վերադառնում է Երևան և սկսում է պատրաստվել մրցաշրջանի կարևոր փուլին՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում իր նորամուտին։ Եվրոպական խաղերից առաջ ակումբը կազմակերպում է հանդիպում երկրպագուների հետ։
Երկրպագուների հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, Foodpark by Downtown-ում (Ադմիրալ Իսակովի փող., 11)։
Միջոցառմանը կմասնակցեն թիմի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և ակումբի ղեկավարությունը, ինչպես նաև FAF և Noah Keepers երկրպագուական շարժումների ներկայացուցիչները։
Թիմի և երկրպագուների միջև հաղորդակցության նման ձևաչափը վերջին տարիներին հազվադեպ երևույթ է հայկական ֆուտբոլում և կարևոր քայլ է ակումբի ու նրա երկրպագուների միջև կապի ամրապնդման համար։ Նախկինում նման բաց ձևաչափեր կարելի էր տեսնել միայն Հայաստանի հավաքականի մարզումներին՝ Ալեքսանդր Պետրակովի գլխավոր մարզչի պաշտոնավարման շրջանում։
Ակումբը խոստանում է ջերմ մթնոլորտ, անակնկալներ և ինտերակտիվ ակտիվություններ։
«Նոա»-ի երկրպագուների հանդիպում
Foodpark by Downtown
Փետրվարի 10
19:00
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0