SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոա»-ն և «Ուրարտու»-ն ձմեռային հավաքներ կանցկացնեն ԱՄԷ-ում և կմրցեն «Ելիմայ»-ի հետ


«Նոա»-ն և «Ուրարտու»-ն ձմեռային հավաքներ կանցկացնեն ԱՄԷ-ում և կմրցեն «Ելիմայ»-ի հետ
Ֆուտբոլ 💬 Comment

Հայկական «Նոա» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբները 2026 թվականի ձմեռային ուսումնամարզական հավաքները կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մրցաշրջանի վերսկսման նախապատրաստական փուլում երկու թիմերն էլ ընկերական հանդիպումներ կանցկացնեն ղազախական «Ելիմայ» ակումբի դեմ։

«Նոա» — «Ելիմայ» հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին, իսկ «Ուրարտու»-ի և ղազախական թիմի միջև հանդիպումը նախատեսված է փետրվարի 12-ին։

«Ելիմայ»-ը նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է Ղազախստանի առաջնության 4-րդ հորիզոնականը և իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգային։ Ձմեռային հավաքների ընթացքում ակումբը կանցկացնի մի շարք վերահսկիչ հանդիպումներ տարբեր երկրների մրցակիցների հետ։

«Ելիմայ»-ի ընկերական հանդիպումների օրացույցը․
13.01.26 — մրցակիցը ճշտվում է

20.01.26 — «Ժիլինա» ՖԱ (Սլովակիա)

27.01.26 — «Կրասնոդար» ՖԱ (Ռուսաստան)

07.02.26 — «Նոա» ՖԱ (Հայաստան)

12.02.26 — «Ուրարտու» ՖԱ (Հայաստան)

19.02.26 — «Սպարտակ» ՖԱ (Ռուսաստան)

26.02.26 — մրցակիցը ճշտվում է

Նշենք, որ «Ելիմայ»-ը նաև կմրցի «Կրասնոդար»-ի դեմ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Հիշեցնենք, որ «Նոա»-ի նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին կամ 20-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում, որտեղ մրցակիցը կլինի սլովենական «Ցելյե»-ն կամ նիդերլանդական ԱԶ-ը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հայտնի է դարձել նաև, որ հունվարի 24-ին Նոան խաղալու է Լեհաստանի չեմպիոն «Լեխ Պոզնանի» դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։