SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նարեկ Գրիգորյանը կրկին փայլում է Ռումինիայում․ գոլ և գոլային փոխանցում հաղթական խաղում (ՎԻԴԵՈ)


Նարեկ Գրիգորյանը կրկին փայլում է Ռումինիայում․ գոլ և գոլային փոխանցում հաղթական խաղում (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայ հարձակվողական կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը շարունակում է տպավորել Ռումինիայի Սուպերլիգայում։ 15-րդ տուրի «Մերկուրիա Չյուկ»-ի դեմ խաղում ֆուտբոլիստը աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցմամբ, իսկ նրա ակումբը՝ «Ֆարուլ»-ը, համոզիչ հաղթանակ է տարել՝ 3:0 հաշվով։

Գրիգորյանը խաղադաշտում անցկացրել է 87 րոպե և SofaScore-ի վարկածով ստացել է խաղի ամենաբարձր գնահատականը՝ 8.3։ Բացի գոլից և փոխանցումից, նա կատարել է 1 կարևոր պաս, ստեղծել 1 գոլային պահ, հարվածել է 4 անգամ և հաղթել 7-ից 5 մենամարտերում։

Սա արդեն երկրորդ անընդմեջ խաղն է, որում Նարեկ Գրիգորյանը գոլ է խփում։ «Ֆարուլ»-ը հաղթել է երկու հանդիպումներում էլ և բարձրացել Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։

ՎԻԴԵՈ՝


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։