Նաիր Տիկնիզյանը կմեկնարկի «Ցրվենա Զվեզդայի» կազմում «Լիլի» դեմ պատասխան խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ընդգրկվել է «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում՝ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում ֆրանսիական «Լիլի» դեմ։
Առաջին հանդիպումն ավարտվել էր սերբական ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Այսօր բելգրադյան թիմը պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։
Ինչպես առաջին խաղում, Տիկնիզյանը կզբաղեցնի ձախ լատերալի դիրքը երեք կենտրոնական պաշտպաններով դասավորված սխեմայում։
Մեկնարկային սուլիչը կհնչի Մոսկվայի ժամանակով 20:45-ին, իսկ Երևանի ժամանակով՝ 21:45-ին։
Մեկնարկային կազմեր
«Ցրվենա Զվեզդա»
Մատեուս — Սեուլ, Էրակովիչ, Տեբո Ուչեննա, Ռոդրիգո, Տիկնիզյան — Կրունիչ, Հանդել, Կոստով — Բրունո Դուարտե, Էնեմ։
«Լիլ»
Օզեր — Տիագո Սանտոս, Մանդի, Մբեմբա, Պեռո — Բուդիդի, Անդրե — Պերեն, Հարալդսոն, Ֆերնանդես-Պարդո — Ժիրու։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0