Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում՝ «Լիլի» դեմ խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նաիր Տիկնիզյանը ընդգրկվել է «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում՝ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի արտագնա խաղում «Լիլի» դեմ։
Մի քանի րոպեից կմեկնարկի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումը, որտեղ «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում կմրցի ֆրանսիական «Լիլի» ակումբի դեմ։
Հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը ընդգրկված է բելգրադյան ակումբի մեկնարկային կազմում։ Առաջին անգամ Նաիրը հնարավորություն ունի խաղալ իր հիմնական դիրքում՝ լատերալի դիրքում․ «Ցրվենա Զվեզդայի» մարզչական շտաբը ընտրել է հինգ պաշտպանով խաղային սխեմա, ինչը Տիկնիզյանին թույլ է տալիս գործել ամբողջ եզրագծով և ակտիվորեն միանալ գրոհներին։
Մեկնարկային կազմեր
«Ցրվենա Զվեզդա»
Մատեուս — Սեուլ, Էրակովիչ, Տեբո Ուչեննա, Ռոդրիգո, Տիկնիզյան — Կրունիչ, Հանդել, Լուչիչ — Բրունո Դուարտե, Էնեմ։
«Լիլլ»
Օզեր — Բուադիդի, Մանդի, Նգոյ, Պեռո — Մուկաու, Անդրե — Պեռեն, Հարալդսոն, Կորրեա — Ֆերնանդես-Պարդո։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0