Նաիր Տիկնիզյանը կտեղափոխվի «Ցրվենա Զվեզդա»՝ €2.2 մլն-ով (ԻՆՍԱՅԴ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մոսկվայի «Լոկոմոտիվը» համաձայնել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությանը Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը, գործարքի գումարը կկազմի €1.7 մլն, իսկ ևս €500 հազար կարող է վճարվել՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու պարագայում։ Ինսայդեր Նորիկ Սերոբյանի տեղեկություններով՝ «Լոկոն» նաև կստանա ֆուտբոլիստի հնարավոր հետագա վերավաճառքի 10%-ը։
26-ամյա Տիկնիզյանը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները Սերբիայի չեմպիոնների հետ։ Պայմանագիրը կկնքվի «3+1» ձևաչափով՝ մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի մոտ €700 հազար։
Ակնկալվում է, որ Հայաստանի հավաքականի հունիսյան հանդիպումներից հետո՝ Կոսովոյի (հունիսի 6) և Չեռնոգորիայի (հունիսի 9) դեմ, Տիկնիզյանը կուղևորվի Սերբիա՝ բժշկական զննություն անցնելու և տեղափոխությունն ավարտելու նպատակով։
Գործարքի մանրամասների մասին հայտնել են ինսայդերներ Իվան Կարպովն ու Նորիկ Սերոբյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0