SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սկսվել է Պորտուգալիա – Հայաստան խաղի տոմսերի վաճառքը Պորտոյում


Սկսվել է Պորտուգալիա – Հայաստան խաղի տոմսերի վաճառքը Պորտոյում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայտարարում է աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպման տոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին Պորտու քաղաքում կհանդիպի Պորտուգալիայի ընտրանու հետ։ Խաղը կանցկացվի հանրահայտ «Էշտադիո Դրագաու» մարզադաշտում։

Երկու երկրների ֆեդերացիաների միջև ձեռք բերված համաձայնությամբ՝ հայ երկրպագուների համար տոմսերի վաճառքն իրականացնելու է ՀՖՖ-ն։ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար առանձնացվել է C-50 հատվածը։

Մեկ տոմսի արժեքը կազմում է 28 եվրո (ներառյալ հարկերը)։ Վճարումը հնարավոր է կատարել դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բանկային տվյալներով։ Վճարման նպատակում անհրաժեշտ է նշել էլեկտրոնային փոստի հասցեն և պատվիրած տոմսերի քանակը։

Երկրպագուները կարող են ձեռք բերել անսահմանափակ քանակությամբ տոմսեր, սակայն հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը, ժամը 18:00։ Վճարման հաստատումից հետո տոմսերը կուղարկվեն գնորդի էլեկտրոնային հասցեին։

Պորտուգալիայի դեմ հանդիպումը Հայաստանի հավաքականի համար լինելու է աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին՝ վեցերորդ տուրի խաղը։ Հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ երկրպագուները ակնկալում են, որ հավաքականը կրկին հանդես կգա մարտական ոգով և արժանապատիվ խաղ ցույց կտա աստղային մրցակցի դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։