Մեկ քայլ ավելի մոտ դեպի չեմպիոնություն․ «Կրասնոդարը» հաղթեց «Օրենբուրգին»
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախավերջին տուրում «Կրասնոդարն» արտագնա հանդիպման ընթացքում կամային հաղթանակ տարավ «Օրենբուրգի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հանդիպման հաշիվը բացեց «Օրենբուրգի» արգենտինացի հարձակվող Բրիան Մանսիլյան՝ արդեն 7-րդ րոպեին։ Սակայն 29-րդ րոպեին Ջոն Կորդոբան հավասարեցրեց հաշիվը։ Հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց «ցլերի» պաշտպան Լուկաս Օլասան։
Այս հաղթանակը «Կրասնոդարին» մի քայլով մոտեցրեց պատմական չեմպիոնությանը։ Այժմ նրանք 4 միավորով առաջ են «Զենիթից», սակայն պետերբուրգցիներն ունեն մեկ խաղ պաշարում։ Եթե «Զենիթը» վաղը հաղթի «Ռոստովին», տարբերությունը կկազմի ընդամենը մեկ միավոր, և ամեն ինչ կվճռվի վերջին տուրում։ Այնտեղ «Կրասնոդարը» կհանդիպի «Դինամո Մոսկվայի» հետ, իսկ «Զենիթը»՝ «Ախմատի»։
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպեռցյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե։ Նրա վիճակագրությունը խաղում հետևյալն է․
-
Ճշգրիտ փոխանցումներ – 23 (71%)
-
Բանալի փոխանցումներ – 2
-
Երկար փոխանցումներ – 3-ից 3
-
Հարվածներ – 3 (1 դարպասին)
-
Հաջող դրիբլինգ – 6-ից 3
-
Հաղթած մենամարտեր – 13-ից 7
-
Գնդակի կորուստներ – 19
-
Կատարած խախտումներ – 2
-
Իր վրա եղած խախտումներ – 1
-
Ինտերվենցիաներ – 1
-
Խլումներ – 3
-
SofaScore գնահատական – 7.4
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0