Մորիս Բոլեյանը վերադառնում է օկտագոն․ մենամարտ՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոնի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անպարտելի հայ ՄՄԱ մարտիկ Մորիս Բոլեյանը (8-0) վերադառնում է վանդակ՝ մոտ մեկ տարվա դադարից հետո։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի IMMAF վարկածով աշխարհի չեմպիոն և Բահրեյնի ներկայացուցիչ Մագոմեդ Իդրիսովը (10-2)։ Մենամարտը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ UAE Warriors 62 մրցաշարի շրջանակում։
Fight Nights-ի նախկին չեմպիոն և ONE FC-ի մասնակից Բոլեյանը վերջին անգամ հանդես էր եկել 2023 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ նա տպավորիչ հաղթանակ տարավ ONE-ի մրցաշարում՝ խեղդող հնարքով ավարտելով մենամարտը։
ONE FC-ում հաղթանակից հետո Բոլեյանը հրավիրվել էր Ֆրանսիայի ARES FC լիգա։ Հայ մարզիկը պայմանագիր էր կնքել լիգայի հետ, սակայն այդպես էլ չկարողացավ դեբյուտ անել՝ վիզայի խնդիրների պատճառով։
Մորիս Բոլեյանի բոլոր ութ հաղթանակները մասնագիտական կարիերայում գրանցվել են ժամանակից շուտ՝ խեղդող և ցավեցնող հնարքներով։ Իդրիսովի դեմ մենամարտը լուրջ փորձություն կլինի նրա համար, քանի որ մրցակիցն ունի տպավորիչ անցյալ և ներկայացնում է սիրողական ՄՄԱ-ի ամենահզոր դպրոցներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0