Մորիս Բոլեյանը պայմանագիր է ստորագրել ամերիկյան MMA լիգայի՝ XFC-ի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ խառը մենամարտերի (MMA) մարտիկ Մորիս Բոլեյանը պայմանագիր է ստորագրել ամերիկյան XFC (Xtreme Fighting Championships) լիգայի հետ։ Խոստումնալից մարզիկը համալրել է կազմակերպության թեթևագույն քաշային կարգի ռոստերը։
Լիգայի առաջիկա մրցաշարը՝ XFC 54: Ascension, տեղի կունենա ապրիլի 25-ին ԱՄՆ-ի Այովա նահանգի Կորալվիլ քաղաքում։
Պրոմոուշենի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է․
«XFC-ն ուրախ է հայտարարել, որ պայմանագիր է ստորագրել Հայաստանի գլխավոր պրոսպեկտ Մորիս Բոլեյանի հետ։ Նա կմիանա մեր թեթևագույն քաշային կարգի դիվիզիոնին»։
Իր վերջին մենամարտը Բոլեյանը անցկացրել է UAE Warriors լիգայում, որտեղ կրել է իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ կարիերայում։ Ներկայում հայ մարտիկի ռեկորդը կազմում է 8 հաղթանակ (բոլորը՝ վաղաժամ) և 1 պարտություն։
Ամերիկյան կազմակերպության հետ պայմանագրի ստորագրումը կարող է կարևոր քայլ դառնալ Բոլեյանի կարիերայում և նրան մոտեցնել աշխարհի խոշորագույն MMA լիգայում՝ UFC-ում հանդես գալուն։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0