SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի և Կիպրոսի երիտասարդական հավաքականները ոչ-ոքի խաղացին առաջին բարեկամական հանդիպմանը


Հայաստանի և Կիպրոսի երիտասարդական հավաքականները ոչ-ոքի խաղացին առաջին բարեկամական հանդիպմանը
Ֆուտբոլ 💬 Comment

Հունիսի 3-ին Երևանում կայացավ Հայաստանի և Կիպրոսի երիտասարդական հավաքականների առաջին բարեկամական հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը խաղի 84-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Ավստրիայի «Սանկտ-Պյոլտեն» ակումբի հարձակվող Երվանդ Սուքիասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի որդին։ Գոլային փոխանցումը կատարեց Գերմանիայի «Մյունխեն 1860» ակումբի ֆուտբոլիստ Մայք Գևորգյանը։

Նշենք, որ Կիպրոսի հավաքականը ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց թվային պակասով՝ իրենց ավագ Սիլիանոս Վրոնտասի հեռացումից հետո։ Հայաստանի հավաքականը ուժեղացրեց ճնշումն ու վերահսկում էր խաղը, սակայն վերջին րոպեներին հաղթանակը ձեռքից բաց թողեց․ 93-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը տուգանայինի խաղարկումից հետո։

ԳՈԼԵՐԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ․


Հայաստանի Մ21 հավաքականի կազմը (քառակուսի 4-2-3-1):

Գոռ Մաթինյան – Մարկ Գևորգյան (84' Սուրեն Ծառուկյան), Պետիկ Մանուկյան, Անդրանիկ Հակոբյան (Արմեն Սարգսյան), Պողոս Կրմզյան (84' Ալեշա Խաչատրյան) – Կառլեն Հովհաննիսյան (73' Անդրե Փիլիպոսյան), Համլետ Սարգսյան (73' Միշել Այվազյան) – Լևոն Բաշոյան (73' Մայք Գևորգյան), Միսակ Հակոբյան (կ), Վյաչեսլավ Աֆյան (84' Արթուր Ասկարյան) – Էդիկ Վարդանյան (73' Երվանդ Սուքիասյան)։

Այս խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականում իրենց նորամուտը նշեցին եղբայրներ Մայք և Մարկ Գևորգյանները, ինչպես նաև Անդրանիկ Հակոբյանը և Անդրե Փիլիպոսյանը։

Երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ նույնպես Երևանում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։