SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ-21 հավաքականը զիջեց Շվեդիային ԵՎՐՈ-2027 (U21) ընտրական փուլի ընթացքում


Հայաստանի Մ-21 հավաքականը զիջեց Շվեդիային ԵՎՐՈ-2027 (U21) ընտրական փուլի ընթացքում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Շվեդիայի թիմին Եվրոպայի 2027 թվականի առաջնության (U21) ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում։ Հանդիպումը կայացավ նոյեմբերի 18-ին Երևանում և ավարտվեց 0:1 հաշվով։

Միակ գոլը խփվեց 23-րդ րոպեին․ հեղինակն էր Մոմոդու Սոնկոն։

Արման Գյուլբուդաղյանցի սաները մրցակցի դարպասին ուղղեցին 8 հարված, մինչդեռ շվեդական թիմը պատասխանեց 17 հարվածով։

Հաջորդ խաղը Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի 2026 թվականի մարտի 27-ին՝ արտագնա հանդիպմամբ Լեհաստանի դեմ։

6 տուրից հետո հայկական թիմը դեռ միավոր չունի և գտնվում է Ե խմբի վերջին հորիզոնականում։ Շվեդիան ունի 9 միավոր և չորրորդ տեղում է։ Առաջատարն է Լեհաստանը (15 միավոր), երկրորդ տեղում՝ Իտալիան (12 միավոր)։

Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը

Գոր Մատինյան – Սուրեն Ծառուկյան, Մարկ Ավետիսյան, Պետիկ Մանուկյան, Մհեր Թարլոյան (60՝ Պողոս Կրմզյան) – Կարլեն Հովհաննիսյան (75՝ Վադիմ Հարությունյան), Համլետ Սարգսյան (60՝ Համլետ Սարգսյան) – Նարեկ Հովհաննիսյան, Դավիթ Հակոբյան, Միսակ Հակոբյան (64՝ Վյաչեսլավ Աֆյան) – Ֆինն Գերագուսյան (Արթուր Գարիբյան):


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։