SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականը պարտությամբ ավարտեց Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը


Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականը պարտությամբ ավարտեց Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը
Բասկետբոլ 💬 Comment

Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության (C դիվիզիոն) մեկնարկից առաջ անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը՝ 69:89 հաշվով պարտվելով Վրաստանի հասակակիցներին։

Այս հանդիպումը դարձավ չորրորդը՝ նախապատրաստական խաղերի շրջանակում։ Մինչ այդ Փիթ Դոմինգեսի ղեկավարած թիմը երկու անգամ մրցել էր Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ, ինչպես նաև խաղացել էր Շվեյցարիայի ընտրանու դեմ։

Այժմ Հայաստանի հավաքականը կկենտրոնանա Երևանում հուլիսի 11-20-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնության վրա։ Խմբային փուլում մեր թիմը հանդես կգա B խմբում՝ մրցելով Էստոնիայի, Իռլանդիայի, Լատվիայի և Չեռնոգորիայի հավաքականների հետ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։