SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է Շվեդիա


Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է Շվեդիա
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ ժամանել է Շվեդիայի Ֆալկենբերգ քաղաք, որտեղ վաղը՝ սեպտեմբերի 5-ին, կանցկացնի ԵՎՐՈ-2027-ի (U21) ընտրական առաջին հանդիպումը Շվեդիայի հավաքականի դեմ։

Մինչ այդ թիմը մարզվում էր Երևանում։ Հավաքականի առաջատարներ Միսակ Հակոբյանն ու Արաիկ Էլոյանը կարևորեցին առաջիկա հանդիպման նշանակությունը, նշեցին մրցակցի ուժեղ կողմերը և հավելեցին, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը վաղուց պաշտոնական խաղում հաղթանակ չի տոնել, իսկ հիմա ֆուտբոլիստները ցանկանում են փոխել այդ վիճակագրությունը։

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ Լեհաստանի հավաքականի դեմ։

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հանդես է գալիս E խմբում՝ Շվեդիայի, Իտալիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի և Լեհաստանի հետ միասին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։