Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում կլինի «Լեչչեի» դեմ խաղում
Photo by Gabriele Maricchiolo/NurPhoto via Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հունվարի 14-ին, Իտալիայի առաջնության առաջատար Միլանի «Ինտերը» կանցկացնի Սերիա A-ի 16-րդ տուրի հետաձգված հանդիպումը։ «Ներաձուրրիի» մրցակիցը կլինի «Լեչչեն»։
Խաղի առաջին րոպեներից «Ինտերի» մեկնարկային կազմում դաշտ դուրս կգա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը շարունակում է մնալ Սիմոնե Ինձագիի թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը։
Թիմերի մեկնարկային կազմերը
«Ինտեր»
Զոմեր — Ականջի, Բաստոնի, Աչերբի — Դիուֆ, Բարելլա, Զելինսկի, Մխիթարյան, Կառլոս Աուգուստո — Թյուրամ, Բոննի։
«Լեչչե»
Ֆալկոնե — Զիբերտ, Գալլո, Դանիլո, Տիագո Գաբրիել — Կուլիբալի, Մալեհ, Պիերոտի, Գանդելման, Սոտտիլ — Ստուլիչ։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
Հայաստանում խաղը ուղիղ եթերով կցուցադրի Fast Sports հեռուստաալիքը, իսկ Ռուսաստանում՝ «Матч! Футбол 1»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0