Մերի Միսաքյանը՝ Եվրոպայի U20 ծանրամարտի առաջնության բրոնզե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
18-ամյա հայ ծանրամարտիկ Մերի Միսաքյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 20 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունենում Ալբանիայւմ։ 69 կգ քաշային կարգում Միսաքյանը ցույց է տվել գերազանց արդյունք՝ լինելով չորրորդ պոկումում և երկրորդ հրումում։ Երկամարտի ընդհանուր արդյունքով նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ նվաճելով փոքր արծաթ հրումում և մեծ բրոնզ ընդհանուր հաշվարկով։
Արդյունքներ (69 կգ, կանայք U20)
Մարինա Դոլեգա (Լեհաստան) — 220 կգ (102 + 118)
Մեդինե Բալաբան (Թուրքիա) — 212 կգ (93 + 119)
Մերի Միսաքյան (Հայաստան) — 210 կգ (92 + 118)
Հինգ մրցողական օրերից հետո Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկով ունի արդեն 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0