Մեհդի Թարեմին չի կարողացել մեկնել Աշխարհի ակումբային առաջնություն Իրանի իրավիճակի պատճառով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերի» հարձակվող Մեհդի Թարեմին մնացել է Թեհրանում և չի կարողացել միանալ թիմին ԱՄՆ-ում անցկացվող Աշխարհի ակումբային առաջնությանը։
Ֆուտբոլիստը գտնվել է Իրանի ազգային հավաքականի կազմում, որի կազմում էլ հունիսի 10-ին մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական խաղին Հյուսիսային Կորեայի դեմ՝ Իրանն ի վերջո հաղթել է 3:0 հաշվով, Թարեմին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Նախնական ծրագրով Թարեմին պետք է հունիսի 14-ին մեկներ Լոս Անջելես, սակայն Իրանի և Իսրայելի միջև սկսված ռազմական գործողությունների պատճառով թռիչքները չեղարկվել են, և նա շարունակում է մնալ Թեհրանում՝ ընտանիքի հետ։
Առանց Թարեմիի «Ինտերը» հունիսի 20-ին Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում մրցեց Մեքսիկայի «Մոնտերրեյի» դեմ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Թարեմիի փոխարեն մեկնարկային կազմում հանդես եկավ երիտասարդ Սեբաստիանո Էսպոզիտոն։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցեց հանդիպմանը և խաղադաշտում անցկացրեց 78 րոպե։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0