Մաքսիմիլիան Արվստեն. ԱՄՆ հավաքականի նոր տաղանդը հայկական արմատներով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մաքսիմիլիան (Մաքս) Արվստենի անունն այսօր հայտնի է ԱՄՆ-ի ֆուտբոլի սիրահարներին։ Ֆրեզնոյում ծնված երիտասարդ հարձակվողը արդեն իր նորամուտն է նշել ԱՄՆ ազգային հավաքականում և կարևոր ներդրում է ունեցել թիմի հաջողությունների մեջ միջազգային ասպարեզում։ Արվստենի անձի նկատմամբ հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում հայկական համայնքը, քանի որ ընտանեկան գծով նա կապ ունի Կալիֆորնիայի հայկական սփյուռքի հետ։
Հայկական ծագում. հաստատված փաստեր
Մաքսիմիլիան Արվստենը Ֆրեզնոյում հայտնի հայ գործարար Սամուել Սիրոնյանի ծոռն է։ Սամուել Սիրոնյանը հայ ներգաղթյալների ընտանիքից էր և կարևոր դեր ուներ տեղի սփյուռքում։
The Fresno Bee թերթում հրապարակված նեկրոլոգում նշվում է․
“He is survived by... his grandson, Timothy Arfsten and his wife, Lisa, of Fresno, and their son, Maximilian.”
(«Նրան մնացին... նրա թոռը՝ Թիմոթի Արվստենը, կինը՝ Լիզան՝ Ֆրեզնոյից, և նրանց որդին՝ Մաքսիմիլյանը»)
Այսպիսով, Մաքսիմիլիան Արվստենը իսկապես Սիրոնյանների հայկական ընտանիքի ժառանգորդ է։
Կարիերան ԱՄՆ հավաքականում․ պաշտոնապես հանդես եկած
Այս պահի դրությամբ Մաքսիմիլիան Արվստենը ԱՄՆ ազգային հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Երկուսն էլ նա արեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի քառորդ եզրափակիչում՝ Կոստա Ռիկայի դեմ խաղում, ինչը օգնեց թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ, խաղը տեղի ունեցավ հունիսի 30-ին։
Կարևոր է նշել, որ պաշտոնական մրցաշարերում ԱՄՆ-ի հիմնական հավաքականի կազմում խաղալով՝ Արվստենը այլևս իրավունք չունի հանդես գալ Հայաստանի հավաքականում, նույնիսկ իր հայկական արմատների դեպքում։
Թեև Արվստենը արդեն հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականում, նրա հայկական արմատները հետաքրքրություն և հպարտություն են առաջացնում թե՛ Կալիֆորնիայի հայ համայնքում, թե՛ աշխարհի տարբեր երկրպագուների շրջանում։ Ֆրեզնոյի հայ համայնքը հետևում է Մաքսի հաջողություններին և հպարտանում է, որ Սամուել Սիրոնյանի թոռն ազգությամբ հայն այսօր ճանաչում է ձեռք բերել միջազգային ֆուտբոլային ասպարեզում։
Սակայն Հայաստանի հավաքականին 24-ամյա վինգերը չի կարող օգնել, քանի որ հանդես է գալիս ԱՄՆ հավաքականում։
Ի դեպ, Արվստենը Միացյալ Նահանգների հավաքականում առաջին հայ ֆուտբոլիստը չէ․ ավելի վաղ այս երկրի կազմում հանդես է եկել Ալեկո Էսկանդարյանը՝ Իրանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրանիկ Էսկանդարյանի որդին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0