Մայք Գևորգյանը դեբյուտ արեց «Մյունխեն 1860»-ի կազմում 3-րդ Բունդեսլիգայում
19-ամյա կիսապաշտպան Մայք Գևորգյանը անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը «Մյունխեն 1860»-ի հիմնական թիմի կազմում։ Նրա դեբյուտը տեղի ունեցավ 3-րդ Բունդեսլիգայի շրջանակներում «VfL Օսնաբրյուկի» դեմ խաղում, որը ավարտվեց 0:1 հաշվով պարտությամբ։ Երիտասարդ ֆուտբոլիստը դուրս եկավ խաղադաշտ հանդիպման ավելացված ժամանակում՝ կատարելով իր առաջին քայլը այս մակարդակի պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
Գևորգյանը ընթացիկ մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմում, որը հանդես է գալիս Bayernliga Süd-ում (Գերմանիայի հինգերորդ դիվիզիոն)։ Այնտեղ նա տպավորիչ արդյունքներ է ցուցաբերել՝ խփելով 7 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա հաջող խաղը չվրիպեց հիմնական թիմի մարզչական շտաբի ուշադրությունից, և ձմռանը Մայքը հնարավորություն ստացավ հավաք անցկացնելու հիմնական կազմի հետ։
Նրա աշխատանքն ու ջանքերը պարգևատրվեցին պաշտոնական խաղում դեբյուտով, ինչը կարևոր փուլ է նրա կարիերայի համար։ Հետաքրքիր է, որ Մայք Գևորգյանը Մարկ Գևորգյանի զույգ եղբայրն է, ով իր հերթին հանդես է գալիս «Հաննովեր 96»-ում, նույնպես 3-րդ Բունդեսլիգայում, սակայն ներկայումս վնասվածք ունի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0