Լուկաս Սելարայանը խփեց փայլուն գոլ «Բանֆիլդի» դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արգենտինայի առաջնության 4-րդ տուրում «Բելգրանոն» նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց «Բանֆիլդին»։ Խաղում միակ գոլի հեղինակը դարձավ «Բելգրանոյի» ավագը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Հանդիպման 54-րդ րոպեին Սելարայանը գնդակը ստացավ մոտ 40 մետր հեռավորության վրա, գեղեցիկ ֆինտով շրջանցեց մրցակցին և հզոր հարվածով գնդակն ուղարկեց ուղիղ անկյունը՝ դարպասապահին հնարավորություն չտալով փրկել թիմը։ Այս գոլը դարձավ 33-ամյա հայ կիսապաշտպանի առաջինը ընթացիկ մրցաշրջանում։
Հատկանշական է, որ գոլային փոխանցման հեղինակն էր Էմիլիանո Ռիգոնին, որի հետ Սելարայանը միասին հանդես է եկել «Բելգրանոյում» դեռ պատանեկան տարիներից՝ մինչև Մեքսիկա տեղափոխվելը։ «Զենիթի» նախկին ֆուտբոլիստը այս ձմռանը վերադարձել է արգենտինական ակումբ։
«Բանֆիլդի» կազմում խաղին մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Թոմաս Ադորյանը, որը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Բելգրանոն» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական՝ վաստակելով 8 միավոր, իսկ «Բանֆիլդը» զբաղեցնում է 8-րդ տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0