Լուկաս Սելարայանը վերականգնվել է վնասվածքից հետո և խաղացել «Բելգրանոյի» կազմում։
Լուկաս Սելարայանը վերականգնվել է վնասվածքից հետո և դուրս եկել խաղադաշտ 54-րդ րոպեին՝ Արգենտինայի Պրիմերայի 7-րդ տուրի «Դեֆենսայի» դեմ հանդիպմանը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Բելգրանոյի» երկրորդ գոլին, իսկ նրա թիմը հաղթել է 2:0 հաշվով։ Փետրվարի 4-ին «Ինդեպենդյենտե Ռիվադավիայի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Սելարայանը բաց էր թողել երեք հանդիպում։ Սակայն նա արագ վերականգնվեց և արդեն օգնել է «Բելգրանոյին» տարել երկրորդ հաղթանակը այս մրցաշրջանում։
Այս տուրում Արգենտինայի Պրիմերայում խաղացել է նաև Նորբերտո Բալեկյանը, ով դուրս է եկել խաղադաշտ 73-րդ րոպեին «Ատլետիկո Տուկումանի» դեմ խաղում (1:0)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0