Լուկաս Սելարայանը լավագույն խաղացողն էր Պրիմերայի առաջին տուրի հանդիպմանը (տեսանյութ)
Արգենտինայի առաջնության առաջին տուրում «Բելգրանոն» ոչ-ոքի խաղաց «Ուրականի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով։
Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո «Բելգրանոն» բացեց հաշիվը «Ուրականի» դեմ հանդիպման ժամանակ: Սակայն դա ինքնագոլ էր, այդ պատճառով փոխանցումը չի հաշվարկվի որպես գոլային։ Բացի այդ, Լուկասը կատարեց 3 կարևոր փոխանցում և 5 հաջող դրիբլինգ՝ SofaScore-ի գնահատականով դառնալով հանդիպման լավագույն խաղացողը՝ 7.9։
Սելարայանի խաղի ամբողջական վիճակագրությունը՝
Խաղացված րոպեներ՝ 90+։
Գնդակի հպումներ՝ 74։
Ճշգրիտ փոխանցումներ՝ 36 (88%)։
Կարևոր փոխանցումներ՝ 3։
Երկար փոխանցումներ՝ 2-ից 3։
Հարվածներ՝ 4 (1-ը դարպասին)։
Հաջող դրիբլինգ՝ 5-ից 9։
Հաղթած մենապայքարներ՝ 15-ից 11։
Վաստակած խախտումներ՝ 4։
Օֆսայդներ՝ 1։
Ընդհատումներ՝ 2։
SofaScore-ի գնահատական՝ 7,9։
«Բելգրանո» — «Ուրական» 1:1 հանդիպման տեսության հոլովակ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0