ACA լիգան նախատեսում է գործարկել ազատ ոճի ըմբշամարտի ACA Wrestling մրցաշար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ACA լիգան դիտարկում է այս ամռանը նոր ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի անցկացումը՝ աշխատանքային անվանումը՝ ACA Wrestling։ Նախագիծը նախատեսում է մշակել սեփական կանոնակարգ, որտեղ հիմնական շեշտը կդրվի մենամարտերի դիտարժանության և դինամիկայի վրա։
Այս մասին հայտնել է ACA լիգայի նախագահ Մագոմեդ Բիբուլատովը։
«Ընկերներ, գաղափար է առաջացել այս ամռանը անցկացնել ազատ ոճի ըմբշամարտի ACA Wrestling մրցաշար՝ սեփական կանոններով, որտեղ շեշտը կդրվի դիտարժան պայքարի վրա։ Մաչմեյքերների հետ քննարկում էինք, թե որ գոտեմարտերն են հետաքրքիր հանդիսատեսի համար։ Մինչ այս նկարագրությունը գրում էի, մտքովս անցավ նաև Ռազամբեկ Ժամալով — Զաուրբեկ Սիդակով մենամարտի գաղափարը։ Աֆիշա, որը խոսում է ինքն իրենից», — հայտարարել է Բիբուլատովը։
Նախնական տեղեկություններով՝ մրցաշարի գլխավոր իրադարձությունը կարող է լինել Վագաևի և Միրզաբեկովի դիմակայությունը։ Հնարավոր քարդն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացնում ըմբշամարտի երկրպագուների շրջանում։
Հարկ է նշել, որ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարերը՝ MMA աստղերի և տիտղոսակիր ըմբիշների մասնակցությամբ, գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում։ Այսպես, արդեն փետրվարի 28-ին Արման Ծառուկյանը կմասնակցի RAF 06 մրցաշարին Արիզոնայում (ԱՄՆ), որտեղ նրա մրցակիցը կլինի Ջորջիո Պուլլասը։
Չի բացառվում, որ ACA Wrestling նախագծի իրականացման դեպքում երկրպագուները կկարողանան տեսնել Արման Ծառուկյանին նաև ACA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում։
Մրցաշարի պաշտոնական ամսաթվերն ու ձևաչափի մանրամասները դեռևս չեն հայտարարվել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0