«Լեգիան» տարին սկսեց տնային պարտությամբ «Կորոնայից», Վահան Բիչախչյանը խաղաց 83 րոպե
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վարշավայի «Լեգիան» 1։2 հաշվով պարտվեց «Կորոնային» 2026 թվականի առաջին պաշտոնական խաղում։ Հանդիպումը կայացավ «Լեգիայի» տնային ստադիոնում և շարունակեց թիմի անհաջող ելույթների շարքը Էքստրակլասայում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնարկային կազմում էր և խաղաց 83 րոպե։ Նա ակտիվ մասնակցություն ունեցավ տանտերերի հարձակողական գործողություններին, սակայն գոլային պահով աչքի չընկավ։
Բիչախչյանի վիճակագրությունը SofaScore-ի վարկածով (գնահատական՝ 6.3):
-
3 հարված դարպասին
-
1 հիմնական փոխանցում
-
2 հաջող դրիբլինգ 4 փորձից (50%)
-
3 վաստակած տուգանք
-
1 ընդհատում
-
6 հաղթած մենամարտ 12-ից (50%)
Այս պարտությունից հետո «Լեգիան» շարունակում է մնալ վարկանշային աղյուսակի վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով լիգայի նախավերջին տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0