Լեբրոն Ջեյմսը արձագանքել է Հաչիկյան եղբայրների պատմական ձեռքբերմանը
Լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը հիացմունքով է խոսել Նիկ և Դիլան Հաչիկյանների մասին, որոնք Կալիֆոռնիայի դպրոցական բասկետբոլի լիգայի մեկ խաղում սահմանել են ռեկորդներ:
«Ես ուզում եմ տեսնել խաղի տեսագրությունը», – գրել է Ջեյմսը սոցիալական ցանցերում՝ իր գրառմանը հավելելով կրակի և ծափահարությունների էմոջիներ:
Պատմական խաղը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Լոս Անջելեսի մոտակայքում: Մեսրոպյան միջնակարգ դպրոցի թիմը հաղթել է Փասադենայի «Վեյվերլիին»՝ 119:25 հաշվով: Սակայն գլխավոր ուշադրությունը գրավեցին եղբայրների անհատական ռեկորդները։
Նրանցից ավագը՝ Նիկ Հաչիկյանը, հավաքեց թիմի 119 միավորից 102-ը՝ խաղալով ընդամենը 22 րոպե, և սահմանեց Կալիֆոռնիայի նահանգային ռեկորդ: Նրա կրտսեր եղբայրը՝ Դիլանը, կատարեց 35 արդյունավետ փոխանցում, սահմանելով նահանգային նոր ռեկորդ և կրկնելով ազգային ռեկորդը:
Այս հաղթանակը, որը նշանավորվեց պատմական նվաճումներով, մեծ արձագանք գտավ բասկետբոլային համայնքում։ Ջեյմսը, ով հայտնի է երիտասարդներին և դպրոցական սպորտին աջակցելու իր պատրաստակամությամբ, կարևորեց նման ձեռքբերումների դերը բասկետբոլի ապագայի համար։
Լեբրոնի խոսքերը դարձան ոչ միայն եղբայրների, այլև Մեսրոպյան դպրոցի համար հերթական կարևոր գնահատականը, որը ևս մեկ անգամ հաստատեց իր տեղը դպրոցական բասկետբոլի պատմության մեջ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0