Լարա Քազանջյանը պայմանագիր է կնքել «Լանս»-ի հետ
Պաշտոնական: Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստուհի Լարա Քազանջյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Լանս» ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսը։
Լարա Քազանջյանը ծնվել է Մոնրեալում և նախկինում հանդես է եկել Կանադայի երիտասարդական հավաքականներում։ 2023 թվականին նա ստացել է հայկական քաղաքացիություն և այդ ժամանակից ի վեր անցկացրել է 9 հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ խփելով 1 գոլ։ Մինչ «Լանս» տեղափոխվելը, 152 սմ հասակ ունեցող հարձակվողը խաղացել է ԱՄՆ-ի համալսարանական լիգայում։
RC Lens-ի կանանց թիմի գլխավոր մարզիչ Սառա Մ'Բարեքը մեկնաբանել է տրանսֆերը.
«RC Lens-ի կանանց թիմը ուրախ է Լարային իր կազմում ողջունելու համար։ Նա հարձակվող է, որը գերազանց տեղաշարժվում է գծերի միջև, և նրա խաղային ոճը համապատասխանում է մեր թիմի կարիքներին։ Մենք ցանկանում էինք ուժեղացնել մեր հարձակումը ձախլիկ ֆուտբոլիստով, և Լարան իդեալական ընտրություն է այս դերի համար։
Խոստումնալից խաղացող լինելով՝ Լարան սովորել է ԱՄՆ-ում, որտեղ խաղացել է համալսարանական ֆուտբոլ, որը հայտնի է իր բարձր մրցակցային մակարդակով։ Բացի իր ֆուտբոլային որակներից, ինձ գրավեց նաև նրա պայծառ և բարեկամական անձնավորությունը։
Համոզված եմ, որ նրա մի քանի լեզուների իմացությունը, բաց մտածելակերպը և աշխատասիրությունը կօգնեն նրան արագ ինտեգրվել թիմին։ Բարի գալուստ «Կարմիր-ոսկեգույնների» ընտանիք, Լարա»։

«Լանս»-ի կանանց թիմը ներկայումս գլխավորում է Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնը 10 տուրից հետո, և խոստումնալից հարձակվողի պայմանագրի ստորագրումը պետք է ուժեղացնի թիմի հարձակողական ներուժը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0