Ստրանջայի գավաթ 2026 բռնցքամարտում, առցանց հեռարձակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ փետրվարի 23-ին, Սոֆիայում (Բուլղարիա) մեկնարկում է ամենահին միջազգային բռնցքամարտի մրցաշարը՝ Ստրանջայի գավաթ 2026-ը, որը համարվում է ոչ պաշտոնական աշխարհի առաջնություն։
Մրցումներին կմասնակցեն ավելի քան 350 բռնցքամարտիկներ 35 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
Ստրանջայի գավաթ 2026-ը կարելի է անվճար դիտել Բուլղարիայի բռնցքամարտի ֆեդերացիայի YouTube ալիքում։
Մենամարտերը կմեկնարկեն տեղական ժամանակով 14:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:00, Երևանի ժամանակով՝ 16:00)։
ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ
Առաջին մրցումային օրը կմրցեն հինգ հայ բռնցքամարտիկներ՝
50 կգ․ Ռուդոլֆ Գարբոյան (Հայաստան) — Ռասուլ Արսլանով (Թուրքմենստան)
60 կգ․ Արթուր Բազեյան (Հայաստան) — Ադամ Հեսիոն (Իսրայել)
70 կգ․ Հարություն Հակոբկոխյան (Հայաստան) — Կելվին Սոկեսսա (Չեխիա)
75 կգ․ Մարատ Միքայելյան (Հայաստան) — Ստելիան Ստրախիլով (Բուլղարիա)
90 կգ․ Նարեկ Մանասյան (Հայաստան) — Ռոսելին Բաչևսկի (Բուլղարիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0