Շախմատի աշխարհի գավաթ․ Գոայում որոշվել են բոլոր քառորդ եզրափակիչ զույգերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հնդկական Գոա նահանգում ավարտվեց ՖԻԴԵ-ի Շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ փուլը, որի արդյունքներով հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։
1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են․
Սեմ Շենքլենդ (ԱՄՆ) — Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան)
Ժավոխիր Սինդարով (Ուզբեկաստան) — Խոսե Մարտինես (Մեքսիկա)
Նոդիրբեկ Յակուբբոև (Ուզբեկաստան) — Ալեքսանդր Դոնչենկո (Գերմանիա)
Ի Վեյ (Չինաստան) — Արջուն Էրիգայսի (Հնդկաստան)
Քառորդ եզրափակչի առաջին պարտիաները նախատեսված են նոյեմբերի 17-ին, տուրերի մեկնարկը՝ տեղական ժամանակով 13:30-ին։
Հայ երկրպագուների համար 1/8 եզրափակիչ փուլը անհաջող ստացվեց․ Շախմատի աշխարհի գավաթի համար պայքարը ավարտեցին Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող, հայկական ծագում ունեցող գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։
Եթեդուք պարբերաբար կարդում եք Sportaran.com կայքը, դա նշանակում է, որ դուք հոգ եք տանում հայկական սպորտի մասին։..
Աջակցեք անկախ սպորտային նախագծին Boosty ❤️
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0