Հայաստանի գավաթ. «Նոա» — «Ալաշկերտ», ուղիղ հեռարձակում
Այսօր՝ փետրվարի 19-ին, վերադարձավ հայկական ակումբային ֆուտբոլը։ 2025 թվականին առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա Հայաստանի գավաթի շրջանակներում։
«Ալաշկերտը» և «Նոան» կխաղան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի հետաձգված հանդիպումը։
Այս խաղից առաջ «Ալաշկերտը» զգալիորեն փոխեց թիմի կազմը և գլխավոր մարզչին։ Թիմը լքեցին 11 ֆուտբոլիստներ, նրանց փոխարեն հրավիրվեցին 8 նոր խաղացողներ։
«Նոան» սահմանափակվեց փոքր փոփոխություններով։ Թիմից հեռացավ Պաբլո Սանտոսը, իսկ պայմանագիր կնքվեց երեք նոր խաղացողների՝ Բրունո Ալմեյդայի, Խամես Սանտոսի և Ներմին Զոլոտիչի հետ։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։ Ուղիղ հեռարձակումը՝ YouTube-ի FFA TV ալիքով։
Թիմերի մեկնարկային կազմերը.
«Նոա». Պլյաշչադնի - Թորարինսոն, Մուրդայան, Սիլվա, Համբարձումյան - Դաշյան, Սանգարե, Մանվելյան - Ֆերրեյրա, Չինարի, Գրեգրիու։
«Ալաշկերտ». Վիմերկատի - Խաչատրյան, Մենսա, Մանուչարյան, Գուլեցկի - Հովսեփյան, Հովհաննիսյան, Կոնտուրիոտիս, Կատո, Մարտիրոսյան - Մեթոյան։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0