«Կրասնոդարը» առաջին անգամ արձագանքել է ռասիզմի մեղադրանքներին․ ակումբը լիովին աջակցում է Սպերտսյանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Կրասնոդարի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարությամբ պաշտպանել է թիմի ավագ Էդուարդ Սպերտսյանին, որին «Ախմաթի» սենեգալցի պաշտպան Ուսման Նդոնգն обвинել էր ռասիստական արտահայտության մեջ։
Ակումբի գլխավոր տնօրեն Վլադիմիր Հաշիգը «Չեմպիոնատ»-ին տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է, որ թիմում ռասիզմի դրսևորումներ չեն կարող լինել։
«Մեր թիմը միջազգային է՝ տարբեր երկրներից, տարբեր կրոնական պատկանելությամբ և տարբեր լեզուներով խոսող ֆուտբոլիստներով։ Ռասիզմի դրսևորումը նման միջավայրում պարզապես անհնար է։
Էդուարդը ակումբում է գրեթե 15 տարի՝ սկսած ակադեմիայից, և ես նրան շատ լավ եմ ճանաչում որպես մարդ։ Այդ պատճառով էլ նա ընտրվել է թիմի ավագ երիտասարդ տարիքում․ նա կարողանում է միավորել բոլորովին տարբեր մարդկանց և ստեղծել փոխադարձ հարգանքի մթնոլորտ։
Մենք վստահ ենք նրա վրա՝ և՛ որպես ավագի, և՛ որպես անձի», — ասել է Հաշիգը։
Ինցիդենտը տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի ընթացքում «Կրասնոդարի» և «Ախմաթի» միջև խաղում, երբ Ուսման Նդոնգն ուղիղ կարմիր քարտ է ստացել Սպերտսյանին հարվածելու համար։ Խաղից հետո սենեգալցի պաշտպանը հայտարարել է, որ իրեն վիրավորել են ռասիստական արտահայտությամբ, սակայն Սպերտսյանը կտրականապես հերքել է մեղադրանքը՝ պնդելով, որ կոնֆլիկտը հրահրել է հենց Նդոնգը։
Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական կոմիտեն շարունակում է հետաքննությունը։ Գործի վերաբերյալ որոշումը սպասվում է առաջիկա օրերին։
Պետդումայի պատգամավոր Ռոման Տերյուշկովը նույնպես աջակցել է Սպերտսյանին․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0