«Կրասնոդարը» պարտվեց «Զենիթին», բայց պահպանեց առաջատարությունը ՌՊԼ-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպմանը «Կրասնոդարը» 0:2 հաշվով պարտվեց «Զենիթին»։ 60-րդ րոպեին հաշիվը բացեց Մաքսիմ Գլուշենկովը, իսկ 88-րդ րոպեին Լուիս Էնրիկեն ամրապնդեց պետերբուրգյան ակումբի առավելությունը։
Չնայած պարտությանը՝ «ցուլերը» շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 19 միավոր։ «Զենիթը» վաստակեց 16 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ։
«Կրասնոդարի» ավագը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անցկացրեց ամբողջ խաղը դաշտում։ Նրա վիճակագրությունը․
-
Ճշգրիտ փոխանցումներ — 26 (81%)
-
Բանալի փոխանցումներ — 1
-
Հարվածներ — 1
-
Հաջող դրիբլինգ — 2-ը 4-ից
-
Հաղթած մենամարտեր — 3-ը 10-ից
-
Գնդակի կորուստներ — 14
-
Խախտումներ — 5
-
Իր նկատմամբ խախտումներ — 1
-
Ընդհատումներ — 1
SofaScore-ի գնահատմամբ Սպերցյանը ստացել է 6.7։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0