Նալբանդյանի և Տերտերյանի գեղեցիկ գոլերը «Վանին» հաղթանակ պարգևեցին (ՎԻԴԵՈ)
«Վան» ֆուտբոլային ակումբը, որը 5-րդ րոպեից խաղում էր փոքրամասնությամբ, Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում 2-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին։
Առաջին գոլը 39-րդ րոպեին խփեց թիմի ավագ Կարեն Նալբանդյանը՝ գեղեցիկ ազատ հարվածով։ Սա 22-ամյա կիսապաշտպանի 6-րդ գոլն է ընթացիկ մրցաշրջանում։
Երկրորդ գոլը ավելացված ժամանակում խփեց պաշտպան Դավիթ Տերտերյանը։ Նա մենակ դուրս եկավ հակագրոհի և գնդակն ուղարկեց դարպասապահի ոտքերի արանքով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0