Կոդի Գարբրանդտը հաղթեց UFC-ում՝ չնայած բոլոր ռաունդները պարտվելուն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Կոդի Գարբրանդտը UFC 326 մրցաշարում տարօրինակ հաղթանակ է տարել՝ չնայած նրան, որ ռաունդների ընթացքում զիջել է մրցակցին։
Ամերիկացին հաղթել է չինացի մարտիկ Լոնգ Սյաոյին մրցավարների միաձայն որոշմամբ՝ 28–27 հաշվով։ Սակայն հետաքրքիրն այն է, որ սկզբում երեք մրցավարներն էլ հաղթանակը տվել էին Սյաոյին՝ 29–28, բայց վերջնական արդյունքը փոխվեց տուգանային միավորների պատճառով։
Երրորդ ռաունդում Սյաոյից հանվեց երկու միավոր՝ գոտուց ներքև հարվածների համար։ Հենց այս պատիժն էլ ազդեց վերջնական հաշվարկի վրա՝ թույլ տալով Գարբրանդտին հաղթանակ տանել և ընդհատել երկու անընդմեջ պարտությունների շարքը։
Մենամարտի վիճակագրության համաձայն՝ նախկին չեմպիոնը զգալիորեն զիջել է մրցակցին․ Գարբրանդտը հասցրել է ընդամենը 18 ճշգրիտ հարված, մինչդեռ չինացի մարտիկը պատասխանել է 56 դիպուկ հարվածով։
Մենամարտը ստացվել է խառնաշփոթ և բավականին դրամատիկ։ Գոտուց ներքև հարվածներից մեկից հետո Գարբրանդտը շատ վատ է զգացել իրեն՝ ընդմիջման ժամանակ անգամ փսխել է։ Վերադառնալով օկտագոն՝ ամերիկացին շատ զայրացած դեմքով ցատկելով հարձակվել է մրցակցի վրա՝ փորձելով արագ փոխել մենամարտի ընթացքը։
Սակայն հետագա ընթացքը կրկին անցել է առանց վտանգավոր պահերի և վառ հարձակումների, իսկ վերջնական արդյունքը որոշվել է հենց տուգանային միավորների շնորհիվ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0