Կնյազ Իբոյանն ու Խաչատուր Խաչատրյանը նույնպես դարձան ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ
Լևիկ Միքայելյանի (61 կգ) չեմպիոնությունից հետո հայկական ըմբշամարտիկները ևս երկու մեդալ նվաճեցին 2025 թվականի Մ23 Եվրոպայի առաջնությունում:
Կնյազ Իբոյանը (92 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր: Ալբանիայում նա երկու անգամ հաղթեց ժամկետից շուտ՝ նախ ուկրաինացուն, ապա բելառուսին, սակայն եզրափակիչում 1:11 հաշվով պարտվեց ռուս Մուհամեդ Թահիր Խանիևին՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Երրորդ տեղի համար գոտեմարտում նա վստահ հաղթանակ տարավ լեհ Միխալ Դուբովսկու նկատմամբ՝ 10:0 հաշվով:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտեց երեք մեդալով՝ ոսկի, արծաթ և բրոնզ:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0