Հայաստանի ակումբները կստանան գրեթե €3 մլն․ ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության հիմնադրամի միջոցները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել 2025/26 մրցաշրջանի համար ՈՒԵՖԱ-ի համերաշխության հիմնադրամի միջոցների բաշխման վերաբերյալ։
Գրեթե €3 մլն՝ հայկական ակումբներին
ՀՖՖ-ի լիցենզավորման բաժինը ներկայացրել է Հայաստանի բաժինը ՈՒԵՖԱ-ի համերաշխության հիմնադրամից բաշխելու սխեման՝ 2 980 000 եվրո ընդհանուր գումարով։ Բաշխումն իրականացվել է ՈՒԵՖԱ-ի №72 ցիրկուլյարում նշված պահանջներին համապատասխան։
ՈՒԵՖԱ-ի ընթացակարգերի համաձայն՝ համերաշխության միջոցները հավասարաչափ բաշխվում են Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների միջև, սակայն ընթացիկ մրցաշրջանում եվրագավաթների խմբային փուլին մասնակցող ակումբները, ինչպես նաև ԲԿՄԱ-ն, վճարում չեն ստանում։
Հայաստանի Պրեմիեր լիգա
Յուրաքանչյուր ակումբ ստացել է 344 563 եվրո․
-
«Ալաշկերտ» — 344 563
-
«Արարատ» — 344 563
-
«Արարատ-Արմենիա» — 344 563
-
«Փյունիկ» — 344 563
-
«Ուրարտու» — 344 563
-
«Շիրակ» — 344 563
-
«Գանձասար» — 344 563
-
«Վան» — 344 563
-
ԲԿՄԱ — իրավունք չունի մասնակցելու
-
«Նոա» — իրավունք չունի մասնակցելու
ԲԿՄԱ-ն և «Նոա»-ն միջոցներ ստանալու իրավունք չունեն։ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանում ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցող ակումբները (այդ թվում՝ «Նոա»-ն), ինչպես նաև ԲԿՄԱ-ն, համերաշխության հիմնադրամից բաժին չեն ստանում։
Պրեմիեր լիգայի ակումբների համար ընդհանուր գումարը՝ 2 756 500 եվրո։
Հայաստանի Առաջին լիգա
Յուրաքանչյուր ակումբ ստացել է 27 938 եվրո․
-
«Սարդարապատ» — 27 938
-
«Անդրանիկ» — 27 938
-
«Սյունիք» — 27 938
-
«Հայկ» — 27 938
-
«Լեռնային Արցախ» — 27 938
-
«Արարատի Արաքս» — 27 938
-
«Բենտոնիտ» — 27 938
-
«Միկա» — 27 938
Առաջին լիգայի համար ընդհանուր գումարը՝ 223 500 եվրո։
ՀՖՖ-ում ընդգծել են, որ միջոցներ ստացած բոլոր ակումբները համապատասխանում են լիցենզավորման կանոնակարգի պահանջներին, ներկայացրել են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հաստատված ծրագրեր և անհրաժեշտ փաստաթղթեր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0