Կատվալյանը դուրս է եկել Futures Cup U19 մրցաշարի 1/8 եզրափակիչ Բանգկոկում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը (65 կգ) հաջողությամբ մեկնարկել է Բանգկոկում անցկացվող միջազգային Futures Cup U19 մրցաշարում։
Առաջին մենամարտում Կատվալյանը վաղաժամ հաղթանակ է տարել Սաուդյան Արաբիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և վստահորեն դուրս եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Երկրորդ ռաունդում մի շարք նոկդաուններից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։
Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը կլինի Աարոն Ջենկինսը (ԱՄՆ)։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Զախարյանը (60 կգ) ավարտել է ելույթները մրցաշարում։ Իր երրորդ մենամարտում նա պարտվել է Ուկրաինան ներկայացնող բռնցքամարտիկին՝ 0:5 հաշվով մրցավարների որոշմամբ։
Նշենք, որ Futures Cup U19-ը հանդիսանում է ընտրական մրցաշար 2026 թվականի Ամառային պատանեկան օլիմպիական խաղերի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0