Կառլեն Մինասյանը ԱՄՆ-ում տարավ իր առաջին հաղթանակը
- Հեղինակ: Sportartan
- Sportaran
Հայ MMA մարտիկ Կառլեն Մինասյանը (8-4) հաղթանակ է տարել դոմինիկացի Միգել Անխել Սոսայի (8-3) նկատմամբ Tuff-N-Uff 142 մրցաշարում, որը կայացավ Լաս Վեգասում։
Մենամարտն ավարտվեց Մինասյանի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Սա նրա դեբյուտային մենամարտն էր ԱՄՆ-ում, և այն հաջողությամբ ավարտվեց։ Հայ մարզիկի մրցակիցը լուրջ փորձություն էր՝ Սոսան Fighting Force լիգայի չեմպիոնն է։
Մինչ այս 24-ամյա Մինասյանը հանդես էր եկել MMA մրցաշարերում Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում, Շվեդիայում, Կիպրոսում և Չինաստանում, ինչպես նաև մի քանի муай-թայի մենամարտ անցկացրել Թաիլանդում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0