Կարեն Զախարյանը դուրս է եկել Futures Cup U19 մրցաշարի 1/8 եզրափակիչ՝ Բանգկոկում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը (60 կգ) երկրորդ հաղթանակն է տարել Բանգկոկում անցկացվող Futures Cup U19 միջազգային մրցաշարում։
1/16 եզրափակչի մենամարտում Զախարյանը վստահ հաղթանակ է տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վեետի Վահատիիտոյի նկատմամբ։ Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին, ինչը նրան հնարավորություն է տվել դուրս գալ մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Կարեն Զախարյանի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի բռնցքամարտիկ Իվան Շուլհան։
Նշենք, որ Futures Cup U19-ը ընտրական մրցաշար է դեպի 2026 թվականի Ամառային պատանեկան օլիմպիական խաղեր։
Ընդհանուր առմամբ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են երեք բռնցքամարտիկներ։ Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) արդեն ավարտել է իր ելույթները, իսկ Սուրեն Կատվալյանը (65 կգ) իր առաջին մենամարտը կանցկացնի մարտի 11-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0