Կարեն Չուխաջյանը նվաճեց WBO International չեմպիոնական գոտին
Մայիսի 10-ին Գերմանիայի Ռոստոք քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Կիևից հանդես եկող հայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25–3) հաղթեց արգենտինացի Քրիստիան Այալային (13–3–1) և նվաճեց WBO International տիտղոսը կիսամիջին քաշային կարգում։
Մենամարտը տևեց բոլոր 10 ռաունդները և ավարտվեց միաձայն որոշմամբ՝ Չուխաջյանի հաղթանակով։ Այս հաղթանակը կարևոր քայլ էր հայ մարզիկի կարիերայում՝ IBF տիտղոսի համար Ջարոն Էննիսի դեմ կրած պարտությունից հետո։
Այժմ Չուխաջյանը նպատակ ունի նվաճել WBO վարկանիշով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը ներկայումս պատկանում է ամերիկացի Բրայան Նորմանին (27–0)։
Նույն երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև մեկ այլ հայ բռնցքամարտիկ՝ Ագասի Մարգարյանը (9–1), որը ևս միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ Կլաուդիո Վիցցինիի (2–3) նկատմամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0