Ինչպես դիտել ACBJJ 20 մրցաշարը առցանց՝ Ծառուկեան և Վարտանյանի մասնակցությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Մոսկվայում կկայանա բրազիլական ջիու-ջիցուի աստղային մրցաշարը՝ ACBJJ 20, որին կմասնակցեն հայտնի մարտիկներ UFC-ից, ACA-ից և այլ առաջատար պրոմոուշեններից։ Հայ երկրպագուների ուշադրությունը հատկապես կուղղվի Արման Ծառուկեանի, Էդուարդ Վարտանյանի և Դավիթ Մգոյանի ելույթներին։
Երեկոյի գլխավոր մենամարտում UFC-ի մարտիկ Արման Ծառուկեանը ջիու-ջիցուի գոտեմարտում կմրցի Մեհդի Բայդուալևի հետ։ Մրցամարտի խաղարկման դրված է նոր չեմպիոնական տիտղոսը՝ «Աստղերի գոտի», ինչը այն դարձնում է մրցաշարի ամենասպասված հանդիպումներից մեկը։
Մեկ այլ հետաքրքիր դիմակայություն կլինի մարտական ջիու-ջիցուի կանոններով գոտեմարտը Էդուարդ Վարտանյանի և Յուսուֆ Ռաիսովի միջև։ Նույն կանոններով կմրցեն նաև Դավիթ Մգոյանը և Կանտեմիր Շիբզուխովը։
Բացի այդ, հանդիսատեսներին սպասվում է ջիու-ջիցուի հետաքրքիր գոտեմարտ UFC-ի աստղ Ալեքսանդր Վոլկովի և ACA-ի մարտիկ Եվգենի Գոնչարովի միջև։
ACBJJ 20 մրցաշարը կմեկնարկի ժամը 18:00-ին՝ Մոսկվայի ժամանակով, և 19:00-ին՝ Երևանի ժամանակով։
Որտեղ դիտել ACBJJ 20-ը առցանց
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1