«Կայզերսլաուտերնը» հաղթեց «Գրոյթեր Ֆյուրթին». Ռանոսը խաղադաշտ դուրս չեկավ
19-րդ տուրի Երկրորդ Բունդեսլիգայի հանդիպման մեջ «Կայզերսլաուտերնը» հաղթեց «Գրոյթեր Ֆյուրթին» 4:2 հաշվով և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:
Այս խաղը առաջինն էր, որտեղ Գրանտ-Լեոն Ռանոսը ընդգրկվեց իր նոր թիմի հայտացուցակում: Հայ հարձակվողը խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ դեռևս չի հասցրել լիարժեք մարզում անցկացնել «Կայզերսլաուտերնի» կազմում:
Հաղթող թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Ռագնար Ախեն, Դայսուկե Յոկոտան, Ֆիլիպ Կալոչը և Մարսել Ռիտտերը:
«Կայզերսլաուտերնը» իր հաջորդ խաղը կանցկացնի փետրվարի 2-ին «Պրոյսսեն Մյունստերի» դեմ:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0