Հայտնի են Muhamet Malo վարկանիշային մրցաշարի առաջին օրվա հաղթողները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ըմբշամարտի UWW-ի երկրորդ վարկանիշային մրցաշարը՝ Muhamet Malo Ranking Series 2026-ը։ Մրցումների առաջին օրը հայտնի դարձան ազատ ոճի ըմբշամարտի մինչև 57, 61, 65, 70, 74 և 86 կգ քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները։
Ազատ ոճի մրցումները կշարունակվեն փետրվարի 26-ին՝ մինչև 79, 92, 97 և 125 կգ քաշային կարգերում։ Նույն օրը կմեկնարկեն նաև կանանց ըմբշամարտի մրցումները՝ մինչև 50 և 55 կգ քաշային կարգերում։
Առաջին օրվա չեմպիոններ դարձան Սպենսեր Լին (ԱՄՆ), Զաուր Ուգուևը (Ռուսաստան), Սուջիտը (Հնդկաստան), Էռնազար Աքմատալիևը (Ղրղզստան), Յոնես Էմամին (Իրան) և Իբրահիմ Կադիևը (Ռուսաստան)։
Ամենաանսպասելի արդյունքներից մեկը 21-ամյա Իբրահիմ Կադիևի հաղթանակն էր Քայլ Դեյքի նկատմամբ՝ 1/8 եզրափակչում 11:4 հաշվով։ Եզրափակչում ռուս մարզիկը վստահ հաղթեց գործող աշխարհի չեմպիոն Գեորգիոս Կուգիումցիդիսին՝ 15:4։ Ավելի ուշ օլիմպիական մրցանակակիր Դեյքը պարտվեց նաև բրոնզե մեդալի համար մենամարտում։
57 կգ
Սպենսեր Լի (ԱՄՆ)
Ռամիզ Գամզատով (Ռուսաստան)
Հորստ Լեհր (Գերմանիա) և Իսլամ Բազարգանով (Ադրբեջան)
Եզրափակիչ՝ Սպենսեր Լի (ԱՄՆ) — Ռամիզ Գամզատով (Ռուսաստան) 10:0
61 կգ
Զաուր Ուգուև (Ռուսաստան)
Չերմեն Տավիտով (Ռուսաստան)
Օստին Դեսանտո (ԱՄՆ) և Զելիմխան Աբակարով (Ալբանիա)
Եզրափակիչ՝ Զաուր Ուգուև (Ռուսաստան) — Չերմեն Տավիտով (Ռուսաստան) 5:2
65 կգ
Սուջիտ (Հնդկաստան)
Ռաշիդ Բաբազադե (Ադրբեջան)
Ջոզեֆ ՄաքՔեննա (ԱՄՆ) և Վիտալի Օրուջև (ԱՄՆ)
Եզրափակիչ՝ Սուջիտ (Հնդկաստան) — Ռաշիդ Բաբազադե (Ադրբեջան) 10:0
70 կգ
Էռնազար Աքմատալիև (Ղրղզստան)
Ալեք Պանտալեո (ԱՄՆ)
Զալկարբեկ Տաբալդիև (Ղրղզստան) և Իբրահիմ Իբրահիմով (Ռուսաստան)
Եզրափակիչ՝ Էռնազար Աքմատալիև (Ղրղզստան) — Ալեք Պանտալեո (ԱՄՆ) 3:2
74 կգ
Յոնես Էմամի (Իրան)
Օրոզբեկ Տոկտոմամբետով (Ղրղզստան)
Ինալբեկ Շերիև (Ռուսաստան) և Քուինսի Մոնդեյ (ԱՄՆ)
Եզրափակիչ՝ Յոնես Էմամի (Իրան) — Օրոզբեկ Տոկտոմամբետով (Ղրղզստան) 5:0
86 կգ
Իբրահիմ Կադիև (Ռուսաստան)
Գեորգիոս Կուգիումցիդիս (Հունաստան)
Արսենի Ջիոև (Ադրբեջան) և Բոլատ Սակայև (Ղազախստան)
Եզրափակիչ՝ Իբրահիմ Կադիև (Ռուսաստան) — Գեորգիոս Կուգիումցիդիս (Հունաստան) 15:4
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0