Հայտնի է Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը Բելառուսի դեմ հանդիպման համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց ազգային հավաքականը ապրիլի 8-ից 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում / Ավանի ակադեմիայում։ Թիմը պատրաստվում է 2027 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի C6 խմբի երկրորդ տուրի հանդիպմանը, որտեղ կմրցի Բելառուսի հավաքականի հետ։ Խաղը կկայանա ապրիլի 14-ին Երևանում՝ Հանրապետական մարզադաշտում։
Այս հավաքը կլինի թիմի առաջինը նոր գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ։ Մասնագետը կազմել է խաղացողների ընդլայնված ցուցակ, որում ընդգրկված են ինչպես հայկական ակումբների ներկայացուցիչներ, այնպես էլ ԱՄՆ-ում և Եվրոպայում հանդես եկող լեգեոներներ։
Հայաստանի կանանց հավաքականի կազմը
Դարպասապահներ
Վիոլետա Մուսախանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Շողիկ Սարդարյան - «Ուրարտու-աղջիկներ»
Ալինա Պողոսյան
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Սոֆիա Գրեյս Հարութունյան - «Ռոլլինս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ
Մարիանա Վարդանյան - «Ուրարտու-աղջիկներ
Անի Օհանյան - «Ուրարտու-աղջիկներ
Լիլի Ջեբեջյան - «Ուեսլեյան համալսարան» (ԱՄՆ)
Կիսապաշտպաններ
Կլաուդիա Չոլակյան - «Աքթոնիանս» (Անգլիա)
Աննա Դալլաքյան - «Ռիզայն-աղջիկներ (Ռուսաստան)
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Լարա Կազանջյան - «Դոննա Ռոմա-աղջիկներ» (Իտալիա)
Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Ուրարտու-աղջիկներ»
Իզաբելլա Մանե Ներսեսյան - ԿԿՊ «Վարշավա» (Լեհաստան)
Լիսա Կազանջյան - «Սթոնհիլ քոլեջի ակումբ» (ԱՄՆ)
Կարինե Եղյան - «Տետրիսկարո» (Վրաստան)
Հարձակվողներ
Մարալ Արթին
Սուսաննա Բադալյան - «Փյունիկ-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան - «Փյունիկ-աղջիկներ»
Ռուզաննա Ինջյան - «Ուրարտու-աղջիկներ»

C6 խմբում հանդես են գալիս երեք թիմեր՝ Հայաստան, Բելառուս և Ղազախստան։ Առաջին հանդիպումներում Հայաստանը պարտվել է Ղազախստանին 0:3 հաշվով, իսկ Բելառուսը հաղթել է Ղազախստանին 1:0 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0