Հայտնի է Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը Թուրքիայում անցկացվող մրցաշարի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 18-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում / Ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմը, Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ, սկսում է նախապատրաստությունը մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին շրջանին, որը կկայանա Թուրքիայում։
Հավաքին հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Արթուր Պետրոսյան - «Փյունիկ-2»
Նուբար Գիշյան - «Ուրարտու-2»
Ռոման Խաչատրյան - «Նոա-2»
Պաշտպաններ
Արթուր Մովսեսյան - ԲԿՄԱ
Էդմոնդ Հայրապետյան - «Փյունիկ-2»
Էդգար Պողոսյան - «Արարատ-Արմենիա-2»
Արմեն Սուքիասյան - «Փյունիկ-2»
Հայկ Ղուկասյան - «Արարատ-Արմենիա-2»
Կիսապաշտպաններ
Աշոտ Ոսկանյան - «Ուրարտու-2»
Ժիրայր Աշիկյան - «Փյունիկ»
Կիլիլ Եդիագարյան - ԲԿՄԱ-2
Մարտին Շահգելդյան - «Կալմար» (Ֆրանսիա)
Դավիթ Բաթոյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Դավիթ Դավթյան - «Նոա-2»
Մարտուն Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա-2»
Դանիել Համբարձումով - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարություն Մովսիսյան - «Արարատ-Արմենիա-2»
Ալբերտ Գարեգինյան - «Նոա-2»
Հարձակվողներ
Մայքլ Ասիրյան - «Նոա-2»
Սարգիս Գասպարյան - «Ուրարտու-2»
Ուսումնամարզական հավաքը կլինի թիմի նախապատրաստության եզրափակիչ փուլը մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին ընտրական փուլի հանդիպումներին։ Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Կոսովոյին, մարտի 27-ին՝ Թուրքիային, իսկ մարտի 30-ին՝ Ջիբրալթարին։ Բոլոր հանդիպումները կկայանան Թուրքիայում։
Նշենք, որ հայկական ակադեմիաների խաղացողներից բացի, հավաքական են հրավիրվել նաև արտերկրում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստներ։ Հավաքական են հրավիրվել ռուսական ակումբների կիսապաշտպաններ Դավիդ Բատոյանը («Ռոստով») և Դանիել Համբարձումովը («Կրասնոդար»), որոնք վստահ մեկնարկ են տվել Ռուսաստանի Երիտասարդական լիգայում։ Առաջին երկու տուրերում Համբարձումովը խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում, իսկ Բատոյանը գրանցել է մեկ գոլային փոխանցում։
Թիմի կազմում նաև ընդգրկված է Ֆրանսիայում հանդես եկող կիսապաշտպան Մարտին Շահգելդյանը։ Նա արդեն մի քանի անգամ հրավիրվել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0